42233 դիտում
19:00 31-10-2019
Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Հ-ն իր վարած Lexus RX-330 մակնիշի 90 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 7-ամյա Ս. Մ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ;
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարուքյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+