3780 դիտում
17:26 31-10-2019
Հայաստանում առաջին անգամ անպտղության նման խնդրի վերացման վիրահատություն է իրականացվել
Let's start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ: Վիրահատությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում առաջին անգամն է իրականցվում: Ճապոնացի գիտնական, պրոֆեսոր Կազուհիրո Կավամուրան, ով Հայաստանում է գտնվում «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հրավերով, մեր բժիշկների հետ իրականացնում են անպտղության վերացմանն ուղղված ձվարանների ֆունկցիայի վերականգնման վիրահատություն:
Մեզ հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ հետաքրքված է վիրահատության այս մեթոդով, որը վերաբերում է այսօր չբուժվող անպտղության առանձնահատուկ դեպքին, երբ վաղաժամ դաշտանադադար է սկսվում 30-35 տարեկան կանաց մոտ:
«Նման դեպքերում ձվարանների ֆունկցիան հանգում է: Այսպիսի խնդիր ունեն անպտղությամբ տառապող կանանց քսան տոկոսը, կամ պատկերավոր ասած յուրաքանչյուր 10 հազարերորդ կին տառապում է նման խնդրով: Վաղաժամ արտահայտված դաշտանադադրի սկսման սկզբնական փուլում մենք կարող ենք այդ կանանց օգնել»,-ասաց Համբարձումյանը: Կավամուրայի մեթոդը հետևյալն է` հյուսվածքներում գտնել ձվաբջիջ, այն կենդանացնելու և առողջացնելու համար:
Ձվարանները հատուկ մշակվում են և տեղադրվում կրկին կնոջ օրգանիզմ: Դրանից հետո և՛ դաշտանի, և հորմոնների վիճակը լավանում է: Սա պայմաններ է ստեղծում արտամարմնային բեղնավորում անել, որովհետև այլ պարագայում այդ կանայք զրկված են նման հնարավորությունից: Վիրահատությունն ընթանում է լապորասկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 2-3 ժամ, բայց հետվիրահատական շրջանում, պետք է երկար, ընդհուպ մինչև 1 տարի բուժական պրոցեսներ կատարվեն:
Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վիրահատվող կինը 35 տարեկան է, ինչպես նշեցին բժիշկները, նրա մոտ սկսվել է վաղ դաշտանադադար:
[b]ՀՀ ԱՆ ՍուրբԳրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի լրատվական [/b]
Նմանատիպ նյութեր
7470 դիտում
18:50 22-10-2019
Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1400 դիտում
14:17 03-05-2021
Պետության աջակցությամբ անպտղության հաղթահարման ծրագրով Հայաստանում արդեն ծնվել է 79 երեխա
1494 դիտում
12:10 23-03-2022
Հայաստանում անպտղության բուժման և հաղթահարման պետական ծրագրով ծնվել է 133 երեխա․ ինֆոգրաֆիկա
Այս բաժնից
1552 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ