211652_close_icon
views-count7470 դիտում article-date 18:50 22-10-2019

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք - Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով: 80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր: Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա: «Աորտային փականը, որի պարագիծը պետք է լինի 20-30 մմ, հիվանդի մոտ նեղացել և դարձել էր 6 մմ: Տեղադրվել է բալոն, որը հետո հեռացվել է, և անոթը լայնանալով փականը բացել է»,- նշել է ՌԴ ԱՆ գլխավոր ինտերվենցիոն սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Բժշկական կենտրոնում նա կմնա 1-3 օր: Աշխարհում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է Ֆրանսիայում՝ 2002 թվականին: Այժմ տարեկան 90 հազար այդպիսի վիրահատություն է արվում: «Մեր հիվանդն առնվազն 7-10 տարի նոր միջամտությունների կարիք չի ունենա»,-նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այժմ վերապատրաստվում է: Առաջիկա տարիներին նախատեսում են արդեն ինքնուրույնաբար կատարել այդպիսի փակ՝ ներանոթային վիրահատություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր