211652_close_icon
views-count73312 դիտում article-date 22:04 30-10-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Խանջյան գյուղում Opel-ը մխրճվել է խոտի հակեր տեղափոխող տրակտորի կցորդիչի մեջ. տրակտորը կողաշրջվել է, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորներ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։ Նրանց ուղեկցել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ Հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներին, մինչև բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար, ով եղել է հանգստի մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։ Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Ա. Խաչատրյանի հանձնարարականով դեպքի վայրում ծառայություն են կատարում Արմավիրի բաժնի ոստիկանները։ Տեղում ծառայություն են կատարում նաև ՃՈ ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով տեղում կատարում է հետաքննչական աշխատանքներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր