211652_close_icon
views-count2230 դիտում article-date 20:58 30-10-2019

Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը հիմա. ԱՄՆ սենատորներ

ԱՄՆ Մերիլենդ և Մասաչուսեթս նահանգները ներկայացնող սենատորներ՝ Քրիս Վան Հոլենը և Էլիզաբեթ Ուորենն անդրադարձել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Նախորդ երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եկել է ժամանակը, որպեսզի Սենատը նույնը անի: Պատմության ընդունումն այն կրկնել թույլ չտալու առաջին քայլն է»,-Թվիթերի իր էջում գրել է Քրիս Վան Հոլլենը: Մասաչուսեթսը ներկայացնող մեկ այլ սենատոր՝ Էլիզաբեթ Ուորենն իր հերթին գրել է. «Միանում եմ Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի հայ համայնքին և երկրի մյուս մասում ապրող համայնքի ներկայացուցիչներին՝ տոնելու Ներկայացուիցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Սենատը պետք է ճանաչի այն հիմա»:

Նմանատիպ նյութեր