Վրացական հեռուստաալիքները ենթարկվել են կիբեռգրոհի
Վրացական Imedi, Maestro և GDS հեռուստաընկերությունները հոկտեմբերի 28-ին ենթարկվել են համատարած կիբեռգրոհի: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Imedi-ի լրատվական ծառայության ղեկավար Իրակլի Չիխլաձեն:
«Imedi, Maestro և GDS հեռուստաընկերությունների վրա, նախնական տվյալներով, կատարվել է կիբեռգրոհ, որի պատճառով մոտ 20 րոպե հեռուստաալիքի ցանցը կաթվածահար վիճակում էր: Մենք չէինք կարողանում նյութեր ստանալ Թբիլիսիից ու տարածաշրջաններից: Ներկայում հեռուստաընկերությունն աշխատում է սահմանափակ ռեժիմով»,-նշել է Չիխլաձեն:
Հեռուստաալիքների ղեկավարությունը հայտարարել է, որ շարքից դուրս են եկել որոշ թանկարժեք համակարգիչներ և դրանք հնարավոր չի լինի վերականգնել:
Հոկտեմբերի 28-ի առավոտյան կոտրել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը և զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ «I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ։