5234 դիտում
10:25 01-07-2020
Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների և պատգամավորների միջոցով։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաև առաջիկա օրերին:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաև «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
18:55 03-05-2014
Դոնեցկում անջատել են ռուսական հեռուստաալիքները
1495 դիտում
10:55 29-06-2014
Սիմֆերոպոլում ուկրաինական հեռուստաալիքները փոխարինել են ռուսականներով. ԶԼՄ-ներ
2127 դիտում
13:33 29-03-2019
Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն 24-ից մինչև 06-ն ընկած ժամանակահատվածում
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով