211652_close_icon
views-count107252 դիտում article-date 23:44 26-10-2019

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկի Mitsubishi-ին, իսկ հետո՝ Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբեր 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, 24-ամյա Հարություն Վարդանյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-500 մակնիշի 36 MV 952 համարանիշի և Mitsubishi Pajero մակնիշօի 01 LL 057 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Վանիկ Սաղոյանն ու տեսուչ Աղասի Խաչատրյանը: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն առանց համարանիշների է եղել, քանի որ վարորդը նոր էր ներմուծել Հայաստան ու մաքսազերծել, սակայն համարանիշներ դեռ չէր ստացել, իսկ Mitsubishi Pajero-ն պատկանում է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Աշոտ Ավետիսյանին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր