4842 դիտում
16:10 26-10-2019
Ավելի լավ է հոտնկայս մեռնել, քան ծնկաչոք ապրել. ԵԿՄ անդամները հանձնեցին իրենց անդամատոմսերը. News.am
[url=https://news.am/arm/news/540977.html?fbclid=IwAR20dGlZbWLQYe20NNfXgNMp4eQqdHMNqR0hOVUBL8yCpI_4PpMlo6Fcr3U]News.am[/url]-ը գրում է. Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային բաժանմունքի ժողովի օրակարգում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տարածքային բաժանմունքի նախագահի ընտրությունը պետք է կայանար, սակայն ԵԿՄ անդամներից մի քանիսը հանձնեցին իրենց անդամատոմսերը եւ հեռացան՝ նշելով, որ դեմ են այդ կարգով ընտրությանը։ Նրանք պահանջում էին, որ Կենտրոնի նախագահը լինի Կենտրոնի ԵԿՄ անդամ։
Մինչեւ ընտրության գործընթացին անցնելը, զոհվածի երկրապահի այրի Լուսինե Շամիրյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահի ԺՊ Ռոմիկ Մխիթարյանը լավագույն թեկնածուն է։
Երկրապահներից մեկն առաջարկեց Լյովա Մելիքյանի թեկնածությունը, քանի որ նա անցել է 2 պատերազմ. «Եկեք չանձնավորենք, թող ոչ մեկ չասի, թե իր ավտոմատը մյուսի ավտոմատից ավելի արագ էր կրակում։ Այս հաղթանակը թող ոչ ոք իրեն չվերագրի։ Մոռացե՞լ եք՝ էն տարիներին ինչպես էինք իրար գուրգուրում ու փաթաթվում։ Էս ի՞նչ եղավ, բաժանենք, որ տիրե՞նք։ Կենտրոնի հիմնադիր անդամները նստած լռում են, էս ի՞նչ է կատարվում այս երկրապահի հետ»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/540977.html?fbclid=IwAR20dGlZbWLQYe20NNfXgNMp4eQqdHMNqR0hOVUBL8yCpI_4PpMlo6Fcr3U]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2241 դիտում
20:50 16-02-2018
Երիտասարդների միջոցով՝ երիտասարդների համար․ Նորանդամ ՀՀԿ-ականները ստացան իրենց անդամատոմսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5699 դիտում
18:28 18-03-2019
Մեսիի ֆանտաստիկ գոլերից հետո «Բետիսի» երկրպագուները հոտնկայս ծափահարել են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
826 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի