211652_close_icon
views-count2190 դիտում article-date 20:50 16-02-2018

Երիտասարդների միջոցով՝ երիտասարդների համար․ Նորանդամ ՀՀԿ-ականները ստացան իրենց անդամատոմսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 181 երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը: «Շատ ուրախ եմ, որ մինչև այս կարևոր մասնակցել եք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությանն առչնվող դասընթացների, և կատարել եք գիտակցված և լուրջ ընտրություն՝ հաշվի առնելով թե՛ մեր ներքաղաքական գործունեությունը, թե արտաքին քաղաքականության մեջ մեր քայլերը։ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ուշադիր և հետևողական գործունեության արդյունքում այսօր այս կառույցը մեծ հաջողություններ է գրանցում»-, բացման խոսքում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը շնորհավորել է նորանդամ հհկականներին՝ ողջունելով, որ երիտասարդներն իրենց որոշումը կայացրել են իրենց արժեքային համակարգին և քաղաքական նախընտրություններին համապատախան․ «Ուզում եմ նշել, որ մենք ցանկացած ծրագիր կազմակերպում ենք հենց երիտասարդների միջոցով երիտասարդների համար։ Ցանկանում եմ, որ այս բանաձևը հիշեք ու կիրառեք՝ հանդես գաք Ձեր ծրագրերով, առաջարկներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր