211652_close_icon
views-count1678 դիտում article-date 23:50 25-10-2019

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում՝ հոկտեմբերի 24-ին տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Երևանի բնակիչ 60-ամյա մի տղամարդ ոստիկանության Քնաքեռ-Զեյթունի բաժին է բերել ինքնաձիգ։ Նրա հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Ախուրյանի բաժին եկած 61-ամյա կինն էլ, որը Շիրակի մարզի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված հրացան ու ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տան նկուղը մաքրելիս։ Մարալիկում ապրող 57-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Անիի բաժին է բերել երկփողանի հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է ավտոտնակը մաքրելիս ու անմիջապես բերել ոստիկանություն։ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան ու ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։ Ոստիկանության Գուգարքի բաժին եկած 67-ամյա տղամարդն էլ, որը Լեռնապատ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց որսորդական հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է գոմի տանիքը վերանորոգելիս։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր