211652_close_icon
views-count1899 դիտում article-date 19:37 25-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել է մետաղյա ցանկապատի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Բազում գյուղի մի տան բակ. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներi փողոցում կորցնելով կառավարումը` բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Դայվո» մակնիշի ավտոմեքենաներին: «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 13-րդ շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի 2-րդ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում կողաշրջվել է. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենաներ: Ժամը 20.45-ին «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Զորական բնակավայրի վերջնամասում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր