3332 դիտում
16:48 24-10-2019
Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում․ ՆԻկոլ Փաշինյան
Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր կառավարության նիստում «Տիեզերական գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ մենք տիեզերագնացության ոլորտում պատմություն ունենք կերտած։
«Եվ Գրիգոր Գյուրզադյանի օպտիկական սարքերը, որոնք առայսօր օգտագործվում են տիեզերագնացության մեջ, Գառնիի հայտնի բազան ֆիզիկների, որն էսօր բարձիթողի վիճակում է գտնվում, էդտեղ գտնվում են բոլոր էն տիեզերագնացները, որոնք 65-ից հետո թռել են տիեզերք և օգտագործել են Գյուրզադյանի մշակած օպտիկական էդ սարքերը»,- ասաց Վերմիշյանը։
Ապա մի անզգույշ արտահայտություն թույլ տվեց, որը դուր չեկավ վարչապետին։
«Մենք պետք է հարց տանք՝ ո՞ւմ համար ենք էս երկիրն ուզում, հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վերմիշյանը։
«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կներեք … այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձեց իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
685 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին