1935 դիտում
13:36 24-10-2019
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է:
Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։
Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
1․ Բելգիա
2․ Ֆրանսիա
3․ Բրազիլիա
4․ Անգլիա
5․ Ուրուգվայ
6․ Պորտուգալիա
7․ Խորվաթիա
8․ Իսպանիա
9․ Արգենտինա
10․ Կոլումբիա
15․ Իտալիա
22․ Ուկրաինա
37․ Ռուսաստան
48․ Բոսնիա և Հերցեգովիա
55․ Ֆինլանդիա
58․ Հունաստան
85․ Ուզբեկստան
86․ Բելառուս
90․ Վրաստան
94․ Ղրղզստան
99․ Հայաստան
104․ Էստոնիա
116․ Տաջիկստան
121․ Ղազախստան
132․ Լիտվա
133․ Թուրքմենստան
141․ Լատվիա
175․ Մոլդովա
181․ Լիխտենշտեյն
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
16:32 25-07-2019
ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով
959 դիտում
13:24 01-10-2015
Հայաստանի հավաքականը նահանջել է 8 հորիզոնականով
4731 դիտում
17:18 08-06-2017
Արթուր Ալեքսանյանը երկու հորիզոնականով նահանջել է UWW-ի վարկանիշային աղյուսակում
Այս բաժնից
1897 դիտում
21:03 30-04-2024
Երևանի աթլետիկայի ֆեդերացիան նոր նախագահ ունի
4024 դիտում
13:36 29-04-2024
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը