211652_close_icon
views-count65867 դիտում article-date 23:19 23-10-2019

Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորի մարզում. 40-ամյա պայմանագրային զինծառայողը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Զ. Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վևաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թովմասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, իսկ վարորդ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր