211652_close_icon
views-count26481 դիտում article-date 16:50 22-10-2019

Լոռու մարզում թալանել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողութան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Հաղպատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վարոս Վարոսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել հորեղբոր որդու՝ Ալավերդի քաղաքի Սարահարթ 2-րդ թաղամասում բնակվող, 33-ամյա Արթուր Վարոսյանի տուն և այնտեղից կատարել գողություն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական խումբը՝ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարոսյանի բնակարանից հափշտակել են ոսկյա իրեր և գումար: Գումարի չափը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վարոսյանը Ալավերդու քաղաքապետի տեղակալն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր