1652 դիտում
11:43 04-12-2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին:
Պավել Անանիկյանը ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած մեծավաստակ վիրաբույժ էր եւ բժշկական գործի հմուտ կազմակերպիչ, այլեւ անխոնջ գիտնական ու մանկավարժ, ով շուրջ քառորդ դար ղեկավարեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը:
Եւ ավելին, դառնալով հայ վիրաբուժական դպրոցի մի քանի սերունդների ուսուցիչներից մեկը՝ նաեւ հսկայական ավանդ ունեցավ Հայաստանում բժշկական գիտության զարգացման գործում՝ հեղինակելով շուրջ 500 գիտական աշխատանքներ, այդ թվում 13 մենագրություն եւ 3 դասագիրք:
Օժտված էր գրական ձիրքով եւ վիրաբույժի իր կյանքի դժվարին ու շնորհակալ պատմությունը սերունդներին ավանդեց ինքնակենսագրական մի քանի գրքերով, իսկ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ տածած զգացմունքները նկարչի բնատուր վարպետությամբ հանձնեց կտավին:
Հայ բժշկական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Պավել Անանիկյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
12993 դիտում
17:43 18-06-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին