83123 դիտում
20:53 20-10-2019
Հայտնի է Ազգային անվտանգության ծառայության պետի ամենահավանական թեկնածուի անունը. նա իր կարիերան սկսել է ԱԱԾ-ից, ում շնորհիվ Հանրապետությունում բացահայտվել են մի շարք աղմկահարույց հանցագործություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, առաջիկայում հնարավոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն համակարգում, ժողովրդի լեզվով ասած՝ իր կարիերան զրոյից սկսած Միքայել Համբարձումյանը:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, վերջինս աշխատում է Ազգային Անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ:
Միքայել Համբարձումյանը ոչ միայն ԱԱԾ, այլ նաև՝ ընդհանրապես իրավապահ համակարգում համարվում է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ, նրա մասին իրավապահ համակարգի թե նախկին, թե ներկա բազմաթիվ ճանաչված մասնագետներ ասում են. «Նա իր գործում զրոյից աճած մարդ է: Իր գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության շնորհիվ է հասել ԱԱԾ-ում այդ բարձր պաշտոնին՝ նկատի ունենալով տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակզդման դեպարտամենտի պետի պաշտոնը, և, որը ամենակարևորն է, իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ինտրիգներում ու քաղաքական խարդավանքներում ներքաշված չի եղել, իրեն հանձնարարաված գործերում միշտ ցուցաբերել է պրոֆեսիոնալ մոտեցում: Եվ, ինչը ամենակարևորներից մեկն է. նրա մարդկային հատկանիշները գնահատել են ԱԱԾ գրեթե բոլոր ղեկավարները»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թավշյա հեղափոխությունից հետո նրա անմիջական ղեկավարությամբ են բացահայտվել Հանրապետությունում մեծ թվով աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ տնտեսական, որոնցից կարելի է միայն նշել գեներալ Մանվել Գրիգորյանի և Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված բացահայտումները: Ու Մ. Գրիգորյանին Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից հենց ինքն է ուղեկցել ԱԱԾ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4859 դիտում
10:23 16-05-2017
Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուի անունը հայտնի է. «168 ժամ»
1933 դիտում
15:19 15-11-2018
Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ