Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուի անունը հայտնի է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո, տևական ժամանակ է քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում:
Մեր տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջինս 1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև 1998-2007թթ. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը:
Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. սեպտեմբերից: Մինչ այդ նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ապա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում: Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]