211652_close_icon
views-count39591 դիտում article-date 13:53 20-10-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում. ժամանել է դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CԼ 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի 335 DԼ 010 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր