Ներկայիս թիրախը, որ վերջնականապես կոչնչացնի իր անբուժելի հիվանդությունը, դա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է. Հովհաննես Խաչատրյան
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
1937թվականի բարքերը՝ 37-ի-բ հոդվածով ազատվածի օրոք:
Այսօր Հայաստանում տեղի ունեցող նեգատիվ բռնաճնշումները ի շահ ծառայում են Նիկոլ Փաշինյանին:
Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Փաշինյանի մոտ մեծացավ մետաստազը, տարիներով անբուժելի համարվող` վենդետան:
Բուժման առաջին կոնսուլտացիան սկսեց ՀՀԿ անդամների հանդեպ ատելության քարոզ սերմանելով: Այնուհետև մետաստազը չփոքրանալով՝ հաջորդիվ թիրախավորվեցին հերոսներն ու գեներալները:
Իսկ ներկայիս թիրախը, որ վերջնականապես կոչնչացնի իր անբուժելի հիվանդությունը, դա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է:
Պարո´ն դասալիք, անբուժելին դա Ձե´ր գլխում եղած մետաստազն է: