«Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստի անբուժելի «հիվանդությունը» կամ ինչպես վրիպել 1 մետրից. տեսանյութ
«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Ժունիոր Մալանդան շարունակում է «հրաշագործել»:
Բունդեսլիգայի 1-ին տուրում «Բավարիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ Բելգիայի հավաքականի խաղացողը անհասկանալիորեն վրիպեց 1 մետրից:
Այդ առումով բացառություն չեղավ նաև 2-րդ տուրը, երբ «Այնտրախտ»-ի հետ խաղում Մալանդան որոշեց պահպանել լավագույն ավանդույթները և գերնպաստավոր դիրքից համարձակվեց կրկին չգրավել դարպասը: