3454 դիտում
11:15 18-10-2019
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/171885?fbclid=IwAR3QuusqSTIvBMlAf3biWIBAO2gBtDAbiJpo2aNXIEwQ6s1WLMQ1BqOkmRI]Armtimes.com[/url]-ը «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Ընդ որում, ասվում է, որ դատարանը նշել է՝ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018 թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018 թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է,– «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել՝ խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:
«2019 թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/171885?fbclid=IwAR3QuusqSTIvBMlAf3biWIBAO2gBtDAbiJpo2aNXIEwQ6s1WLMQ1BqOkmRI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
20:51 17-10-2019
Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան»
1448 դիտում
23:31 22-12-2014
Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել` հօգուտ կապիկի
10061 դիտում
13:36 07-05-2019
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch