1970 դիտում
09:01 18-10-2019
Քաղաքական հրահանգ՝ մինչև տարեվերջ հիմնովին փոփոխել ԸՕ-ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է:
Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչև տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաև մինչև տարվա ավարտը հիմնովին փոփոխել և ընդունել Ընտրական օրենսգիրքը:
Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաև պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
10:50 05-05-2021
Քաղաքական իշխանությունը հրահանգ է տվել՝ գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»
850 դիտում
07:31 17-02-2024
ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ. Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
1352 դիտում
20:54 05-04-2014
Մինչև տարեվերջ «Գազպրոմ»-ին ունեցած Ուկրաինայի պարտքը կհասնի մինչև 5-6 մլրդ դոլարի
Այս բաժնից
457 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»