1639 դիտում
10:09 18-07-2019
Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով:
Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների' կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը' աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են:
Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ: Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզվում է, այդպես չէ:
Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.' 5,1 տոկոս տնտեսական աճ:
Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրականանալուց: Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ:
Իշխանափոխությունից մեկ տարի հետո «կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տոկոսով:
Հայաստանի տնտեսության զարգացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային արժութայրն հիմնադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կանխատեսում են ներկայացրել նաև միջազգային երկու հայտնի վարկանշային ընկերությունները' «Մուդիսը» և «Ֆիթչը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
09:37 20-07-2019
Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են․ «168 ժամ»
1329 դիտում
09:01 17-10-2019
Տնտեսական թռիչք տեղի չունեցավ. հաջորդ տարի սպասվում է աճի ցածր ցուցանիշ․ «168 ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան