1803 դիտում
12:42 16-10-2019
«Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել. Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել:
Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկելով սույն հարցը՝ պայմանավորվել ենք նախագծի հրապարակումից հետո ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել՝ համակողմանիորեն քննարկելու օրենքի նոր նախագիծը:
Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ եմ անում այս պահին զերծ մնալ տարատեսակ անհարկի մեկնաբանություններից»:
Նմանատիպ նյութեր
11493 դիտում
16:55 04-12-2020
ԵՊՀ դեկանները պահանջում են հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
Այս բաժնից
781 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
679 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան