5876 դիտում
12:52 15-10-2019
Մոտ 70 հազար երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում
«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել»:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում»:
«Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում»:
«Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝
-Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին
95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,
-Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում,
-Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին,
-13 երեխաների համար խնամատարություն»:
-«Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»:
«Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
09:43 24-10-2020
ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Զոհրաբ Մնացականյան
1391 դիտում
10:43 10-10-2019
Դատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․ ՀՀ ԱԳՆ
1691 դիտում
16:43 17-06-2022
Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. սա պատմության մեջ գրանցված ամենամեծ ցուցանիշն է
Այս բաժնից
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը
2991 դիտում
12:17 02-05-2024
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին