2403 դիտում
10:01 15-10-2019
Ինչ հարց են քննարկել Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում է եղել: Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:
Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թևերի հետագա քայլերը հանքի մասով: Մ. Կարապետյանն ասել է նաև. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որևէ կոռուպցիոն գործարքի հետևանք է եղել»: Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
10:17 15-05-2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անտեղյակության մեջ են. «Ժողովուրդ»
1113 դիտում
22:51 21-12-2021
Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»