211652_close_icon
views-count3567 դիտում article-date 20:03 14-10-2019

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկ նետված առարկաներն անմիջապես հայտնաբերվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ: Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր