83811 դիտում
11:34 13-10-2019
Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ոչ միայն 31-ամյա տղամարդուն սպանած 34-ամյա կասկածյալին, այլ նաև «Վալտեր» տիպի հրացանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, հայտնաբերել են նույն օրը Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կարապետյանին սպանողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ այնուհետև սկսում են բացատրական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող նույն գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արսեն Համբարձումյանը ինքնակամ ներկայանում է ոստիկաններին։
Արդեն տեղում ոստիկանների հերթական բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Համբարձումյանը հայտնում է, թե որտեղ է հանցագործության գործիք հանդիսացող «Վալտեր M13» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը։
Ոստիկանները Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրացանը ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ Ա. Համբարձումյանը ձերբակալվում է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137660/?fbclid=IwAR3ONrSa-PMdUGUbMRK9nhW0bTwIFsQeebar5yJ1GfX8YgzznNYNt9l9WPg]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 11-ին հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել էին, որ նշված անձը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, ով Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր:
Մալաթիայի ոստիկանները տեղեկությունը փոխանցել էին ոստիկանության Մասիսի բաժին ու մինչ Մասիսի ոստիկանները ոստիկանության Արարատի մարզի վարչության ծառայողների հետ «ծանրութեթև կանեին», թե որտեղ էր տեղի ունեցել դեպքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել էին, որ Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել էր համագյուղացի՝ 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12832 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ