211652_close_icon
views-count4988 դիտում article-date 23:11 01-12-2017

Մայքլ Ֆլիննը ցուցմունք կտա Դոնալդ Թրամփի ու նրա ընտանիքի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ նախագահ Թրամփի ու նրա թիմի դեմ։ Ինպես հաղորդել է ABC News հեռուստաալիքը, խոսքը, հիմնականում, գնում է Թրամփի անդամների մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա խոստովանել է, որ Ռուսաստանի գործով կեղծ ցուցմունքներ է տվել ՌԴ-ի հետ իր կապերի մասին։ Մասնավորապես, նա ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները՝ չունենալով դրա իրավունքը։ .

Նմանատիպ նյութեր