2145 դիտում
21:19 18-11-2019
Բջջային հեռախոսներ էր գողացել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց:
Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր նոյեմբերի 15-ին: Կեսգիշերին մոտ մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գողացել են դստեր բջջային հեռախոսը:
Մյուս դեպքը նոյեմբերի 16-ին էր եղել: Ագաթանգեղոսի փողոցում, օրը ցերեկով, մի կնոջ պայուսակից դարձյալ գողացել էին բջջային հեռախոսը:
Ձեռագիրը նույնն էր:
Հաղորդումները ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց մասնագիտացված ստորաբաժանման հմուտ գործողությունների շնորհիվ վերջին հաղորդումից ժամեր անց գրպանահատը հայտնաբերվեց:
Ժամը 17.30-ին քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ երկու գողությունն էլ ինքն է արել:
Բջջային հեռախոսները հայտնաբերվել են:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
15:08 24-01-2019
Գողացել էր բջջային հեռախոսներ և բռնվել
5016 դիտում
11:17 02-07-2018
Հուշանվեր թղթադրամներով բջջային հեռախոսներ են գնել ու բռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1153 դիտում
15:39 19-12-2024
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, ես եմ որոշում՝ ում հետ աշխատեմ, դա իմ իրավունքն է. Գալյան
532 դիտում
14:59 19-12-2024
Չարաշահումներ չկան, անճշտություններ են. Կոտայքի մարզպետն` իր աշխատակազմում հայտնաբերված խախտումների մասին