206762 դիտում
21:32 07-10-2019
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են Երևանում ՍՊԸ աշխատակցին զենքի սպառնալիքով առևանգողներին, առևանգողներից մեկը հաշվապահ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վրույր Մ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 18։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արտակը, Թևոսը և Ռաֆոն Կոտայքի մարզի Գառնի գյուղից բռնություն գործադրելով՝ անհայտ համարանիշի GMC մակնիշի ավտոմեքենայով առևանգել են իրեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վրույր Մ-ն հայտնել է, որ արդեն ավտոմեքենայի մեջ նշված անձինք ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգով և ատրճանակի բռնակով բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո տարել են իրեն անհայտ հասցե ու այնտեղ գտնվող խոզաբուծարանում ինքնաձիգի գործադրմամբ սպանության սպառնալիք հնչեցնելով՝ իրեն ստիպել են, որպեսզի մտնի կղանքով հորը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Ե-ն, 43-ամյա Թևոս Դ-ն և 25-ամյա Արտակ Դ-ն։
Վերջիններս ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել են Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի փողոցում և անձի առևանգում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են, իսկ Արտակ Դ-ն աշխատում է Երևանում գործող ԱՁ-ում՝ որպես հաշվապահ, իսկ տուժող Վրույր Մ-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնտեսվար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16867 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ