211652_close_icon
views-count2388 դիտում article-date 14:18 07-10-2019

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել «Youtube»-ը. փոխվարչապետ

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել «Youtube»-ը: Այս մասին WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մենք ունենք այդ ծրագրերը: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայի շուրջ եւ ոչ միայն «Youtube»-ի, այլ մեծ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ»,- ասաց փոխվարչապետը: Անդրադառնալով համաժողովին՝ փոխվարչապետն ասաց, որ այս միջոցառումը կարելի է համարել կարեւոր հանգրվան, այն բավականին հեղինակավոր է եւ առաջին անգամ է ՀՀ-ում անցկացվում: Ըստ նրա՝ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական: «Այսօր Հայաստանի համար շատ կարեւոր օր է: Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ, եւ մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որպեսզի այդ տրանսֆորմացիան ՀՀ տնտեսությունում տեղի ունենա»,- ասաց Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով՝ ՏՏ ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են, իսկ նման միջոցառումները նորանոր կապեր ստեղծելու հրաշալի հնարավորություն են ընձեռում։ Թե ինչ կտա WCIT-ը Հայաստանին եւ արդյոք նոր ներդրումների համար ճանապարհ կբացի՝ Ավինյանը նշեց. «Կարծում եմ՝ կարևորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են, ինչը ՏՏ և ոչ միայն այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել: Կարծում եմ օտարերկրյա շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են ՀՀ ում ներդրումներով հետաքրքիրված լինել»,- ասաց Ավինյանը։ Աղբյուրը՝ [url=http://www.armtimes.com/hy/article/171027]armtimes.com[/url]

Նմանատիպ նյութեր