211652_close_icon
views-count1889 դիտում article-date 23:38 06-10-2019

Հրդեհ անասնագոմի տանիքում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Մ.Եղվարդեցու թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 24 քմ):

Նմանատիպ նյութեր