864 դիտում
15:29 04-10-2019
ԵԽ նախարարների կոմիտեն կարևորել է ՄԻՊ-ի դերը զինված ուժերի նկատմամբ վերահսկողության հարցում
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։
Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:
Դիրքորոշման մեջ անդրադարձ էր կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, և Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, Նախարարների կոմիտեին ուղարկված դիրքորոշմամբ կարևորվել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։
Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կամրապնդեն Պաշտպանության նախարարության գործունեությունն այս ոլորտում։ Առաջարկների մյուս մասը վերաբերել էր զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։
Մարդու իրավունքների պաշտպանն առանձին առաջարկներ էր ներկայացրել նաև զինված ուժերում մարդու իրավունքների կրթության և առհասարակ իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Առաջարկները ներկայացնելուց հետո Պաշտպանի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը շարունակել են դրանց իրագործմանն ուղղված արդյունավետ աշխատանքը՝ համագործակցելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինծառայողներին բռնություններից պաշտպանելու հարցերին՝ Նախարարների կոմիտեի քարտուղարությունը կարևորել է, որ իրավասու պետական մարմինները ոլորտի զարգացման հարցում հաշվի առնեն Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ գտած մտահոգությունները և առաջարկությունները:
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
20:03 29-01-2020
Բակո Սահակյանը կարևորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում
12119 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
1012 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
496 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
511 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք