832 դիտում
20:05 08-02-2023
Հատուկ դիրքորոշում ենք ներկայացրել ԵԽ Նախարարների կոմիտե ՀՀ-ում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ:
Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։
Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար:
Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է զինծառայողների իրավունքներին առնչվող «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ:
«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը բանակի խնդիրներին վերաբերող հիմնական վճիռներից է, որը Նախարարների կոմիտեի խստացված ընթացակարգով (enhanced procedure) վերահսկողության ներքո է, և դրա կատարումը կլուծի համակարգային խնդիրներ:
Հատուկ դիրքորոշմամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերում առկա խնդիրների լուծման ու իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ:
Նպատակն է նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը և, հետևաբար, աջակցել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
14:00 25-09-2018
Առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում
Այս բաժնից
535 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
769 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
703 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը