2537 դիտում
10:11 17-09-2019
Ինչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հանդիպմանը, ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել, իսկ լուրերը, որ ռուսաստանյան լիդերը կարող է հրաժարվել մասնակցությունից, չի համապատասխանում իրականությանը։
«Ես ինքս ՌԴ նախագահի այցելության չեղարկման մասին լսել եմ միայն լրատվամիջոցներից։ Իհա՜րկե, Պուտինի այցին ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացումը համատեղ որոշման արդյունք է։
Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այցի առիթը բազմակողմ միջոցառմանը նրա մասնակցությունն է: Ուստի, ըստ նրա, ողջ օրակարգը կենտրոնացած է լինելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում: «Իհարկե, նման միջոցառումներից դուրս լինում են նաև երկկողմ հանդիպումներ և բանակցություններ, բայց ավելի ընդարձակ երկկողմ օրակարգ ակնկալել այս այցից երևի թե հարկ չկա: Բայց այցը կարևոր է, քանի որ սա առաջին այցն է լինելու ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, գուցե այն փարատի մի շարք կասկածներ ու մտահոգություններ, որոնք կան երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ: Բայց երկկողմ մտահոգություններ միշտ էլ եղել են հայ-ռուսական հարաբերություններում, կարծում եմ՝ ներկայումս գերագնահատել դրանք հարկավոր չէ: Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- ասաց Լուկիանովը:
Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին, Լուկիանովն ասաց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն: Բացի քաղաքական բաղադրիչից, ըստ նրա, գազի գները ձևավորվում են միջազգային շուկայում:
«Ուստի, եթե Ռուսաստանը կարողանա գին չբարձրացնել, չի բարձրացնի»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
08:56 23-10-2020
Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները․ «Ժողովուրդ»
3063 դիտում
09:05 08-09-2018
Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր․ օրակարգ չէր ձևավորվել․ «168 ժամ»
19022 դիտում
09:37 30-06-2018
Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից. բարձր լարվածության գործընթաց է. «168 ժամ»
Այս բաժնից
1804 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1669 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1306 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»