Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երևան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, և որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաև դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին:
ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եվ թերևս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]