211652_close_icon
views-count2376 դիտում article-date 12:43 01-10-2019

Սա իմքայլականների տեռորն է. Գագիկ Համբարյանը` Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշման մասին. Tert.am

Այս կալանավորումների որոշումները գալիս են իշխանությունների անհանգստություններից և երկորրդ` բացահայտ սպառնալիք է բոլորին, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն է գործում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/01/hambaryan/3106328?fbclid=IwAR1mfRADxTiYKsXXGMcqKAokx1BUCK1gQajSHtGD4254nmo5mxcs2Mp5TrI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Սարգիս Օհանջանյանի, Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշմանը: Նա նշեց, որ ինքը թեև չի ողջունել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանին քայլը, սակայն այն ինչ հետագայում տեղի ունեցավ ոչ միայն զավեշտալի է, այլ նաև բավական վախեցնող: «Ոչ միայն անհամաչափ էր կալանավորման որոշում ընդունելը, այլև իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ տեռոր էր: Երիտասարդների կողմից ոչ մի սպառնալիք, վիրավորանք չկար, պազրապես նրանք լրագրողի դեր էին ստանձնել և ընդամենը հարց ու պատասխան է եղել: Չէր կարելի դա համարել դատավորի գործունեությունը խաչընդոտող քայլ, առավելևս ժամը վեցից հետո ոչ աշխատանքային ժամ է»,- ասաց նա: Այսպիսով, Գագիկ Համբարյանը կալանավորման որոշումը համարեց անտրամաբանական: «Մենք տեսնում ենք հերթական երկակի ստանդարտների դրևսորումներ: Դատավոր Աննա Դանիբերկյանը բացահայտ իշխանությունների կողմից սիրված, ընդունված դատավոր է, և եթե նրա կողքից քայլում և հարցեր ես տալիս, քեզ կարող են կալանավորել: Դուք պատկերացնում եք, եթե միամիտ այդ երկու անձինք մատով դիպչած լինեին դատավորին, նրանց կարող էին մեղադրել բռնաբարության փորձի մեջ: Բացի այդ, եթե երկակի ստանդարտներ չի գործում, ապա հարց եմ բարձրացնում՝ 2019 թվականի մայիսին նույն Շենգավիթի դատարանի շենքի մոտ դատավոր Դավիթ Բալայանին ուղղակիորեն քաշքշեցին և գցեցին վայր և ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, դա կատարողը սոցցանցերոււմ քեֆ ուրախության լուսանկարներ էր հրապարակում, որտեղ նստած էր պարոն Փաշինյանի կողքին: Ինչպես նաև, նույն դատավորներ Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ևս բազմաթիվ սպառնալիքներ, ցենզուրայից դուրս խոսքեր եղան, վիրավորանքներ հնչեցին և իշխանությունների մտքով չանցավ որևէ անգամ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/01/hambaryan/3106328?fbclid=IwAR1mfRADxTiYKsXXGMcqKAokx1BUCK1gQajSHtGD4254nmo5mxcs2Mp5TrI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր