211652_close_icon
views-count1378 դիտում article-date 13:06 25-09-2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-օգոստոսին աճել է 7%-ով, գնաճը կազմել է 1.8%․ ԱՎԾ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Օգոստոս ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսի համեմատ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 7.6%: Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 9.5%-ով, 2018թ-ի օգոստոսի համեմատ՝ 16.8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ 0,2%-ով: Շինարարության ոլորտում աճը կազմել է 4.4%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 3,5%-ով նվազել են։ Առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9 %-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.5 %-ով: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.8%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները դեռևս ներկայացված չեն: Այս տարվա 8 ամիսների ընթացքում հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ոլորտը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 2%-ով, արտահանումն ավելացել է 4.6 %-ով, ներմուծումը՝ 0,7%-ով: ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4%-ով, օգոստոս ամսին հուլիս ամսվա նկատմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 3.4%-ով:

Նմանատիպ նյութեր