Հայ սակրավորները Սիրիայի Ալ-Հուսեյնիա բնակավայրում հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ականազերծել են 48967 քմ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի սակրավորների աշխատանքների ընթացքի մասին պատմող տեսանյութ ենք տրամադրում, որում նաև երևում է, թե ինչպես է իրականացվում հայտնաբերված ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացումը՝ պայթեցման եղանակով։ 
Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքներն իրականացվում են Հալեպից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Հուսեյնիա բնակավայրում։ 
Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ խմբի սակրավորներն ականազերծել են 48967 քմ տարածք։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


