211652_close_icon
views-count711 դիտում article-date 14:50 01-03-2016

Կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի 1-ին նիստը

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 29-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Աշխատանքային քննարկման ընթացքում Սուրեն Քրմոյանը հորդորել է աշխատանքային խմբի անդամներին ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմինների միջազգային փորձը և դիտարկել դրանց մոդելների կիրառելիության նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում գործող հակակոռուպցիոն մարմիններն ըստ մոդելների ու գործառույթների ուսումնասիրելու նպատակով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար նախանշելով մեկամսյա ժամկետ: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր