Ծեծված փոխգնդապետի հարազատներն ու ընկերները պնդում են, որ Վայոց ձորի մարզպետը մասնակցություն է ունեցել դաժան ծեծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության մոտ այսօր, ի աջակցություն ծեծի ենթարկված պահեստազորի փոխգնդապետ Արա Մխիթարյանի, պահեստազորի մի խումբ սպաներ էին հավաքվել: Գլխավոր դատախազից ու ոստիկանապետից արդար քննություն են պահանջել: Ասել են, որ Վայոց Ձորի մարզպետի միջամտությամբ քննությանը խոչընդոտելու քայլեր են կատարվում: Ըստ հավաքվածների` Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին, չնայած հերքում է: