211652_close_icon
views-count7495 դիտում article-date 17:28 19-01-2020

Ինձ մի դարձրեք հանցագործ, դեպքն ամբողջությամբ բացահայտեք. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահ մարմիններին. News.am

Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին [url=https://news.am/arm/news/555325.html?fbclid=IwAR3DZNHKIyqWJnM1YPuz2NQb6y_dLZW8Np0hElepPu-kL-FCqgNLqlHZecg]NEWS.am[/url]-ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը: «Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը: «Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում: Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել այն անձանց, ովքեր մասնակից են եղել դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում: Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում: Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կերպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է: Քննիչները փորձում են ինձ համոզել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել, որ գործով տուժողները, ովքեր նաեւ ականատես են եղել կատարվածին, նրանց էլ են ծեծի ենթարկել, նրանք էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ստում են, թե տեսել են մարզպետին դեպքի վայրում: Բայց ես հո հասկանում եմ, որ այս ամենը մեկ նպատակ ունի` գործից մաքրել Տրդատ Սարգսյանին, եւ անել այնպես, որ նա իբր դեպքին ականատես չի եղել: Ուղղակի համոզված եմ, որ եթե Տրդատ Սարգսյանը դեպքին ներկա չլիներ, նա երբեք իր կամքով հրաժարական չէր տա եւ հրաժարական է տվել, որ իր անունը հնարավորինս քիչ շոշափվի: Սակայն Նիկոլ Փաշինյանը, Տրդատ Սարգսյանի հրամանը ստորագրելուց Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Արարատ Գրիգորյանին, մի անձի, ով Տրդատ Սարգսյանի մտերիմն է, եղել է նրա եւ քրեական գործով մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների փաստաբանը: Արարատ Գրիգորյանն այն անձն է, ով փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր որդիս վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, որ նրան չեն ծեծել, որ Տրդատ Սարգսյանը որեւէ առնչություն չունի գործին եւ այլն: Այսինքն Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի մարդը, նրա մտերիմը եւ հետեւաբար կարելի է ասել, որ մարզպետ է մնացել Տրդատ Սարգսյանը, քանի որ նրանք մի մարդ են եւ նման կերպ մանեւրելով, փորձում են բոլորիս խաբել, գցել թյուրիմացության մեջ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://https://news.am/arm/news/555325.html?fbclid=IwAR3DZNHKIyqWJnM1YPuz2NQb6y_dLZW8Np0hElepPu-kL-FCqgNLqlHZecg]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր