1351 դիտում
10:27 23-09-2019
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում
Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս տեղեկությունը հաստատել են Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները:
Նախագահների հանդիպումը տեղի կունենա Թրամփի շուրջ ծագած հերթական սկանդալի ֆոնին: Ամերիկյան թերթերը շաբաթավերջին տեղեկացրել էին, որ Սպիտակ տան ղեկավարը Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իբր պահանջել է, որ ուկրաինացի իրավապահները հետաքննեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու` Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը: Թրամփը, ինչպես նաև պաշտոնական Կիևը այս տեղեկությունները հերքում են:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
15:39 17-09-2014
Նյու Յորքում այսօր կհանդիպեն Քեթրին Էշթոնը և Մոհամադ Զարիֆը
2407 դիտում
09:42 25-09-2015
Օբաման և Պուտինը կհանդիպեն Նյու Յորքում
1518 դիտում
13:36 27-09-2015
Պորոշենկոն և Օբաման կհանդիպեն Նյու Յորքում
Այս բաժնից
616 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
550 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար
868 դիտում
13:26 01-02-2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին