211652_close_icon
views-count12508 դիտում article-date 08:53 15-01-2014

Ծառուկյանին բան են ուզում հասկացնել. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ ԲՀԿ-ն, իր խասյաթի համաձայն, հերքում է, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ, Գագիկ Ծառուկյանի աջ թև Սեդրակ Առուստամյանն օդանավակայանի VIP սրահում, երբ փորձել է զենք փոխանցել մեկին, ձերբակալվել ու որոշ միջնորդություններից հետո ազատ արձակվել, չի համապատասխանում իրականությանը, որոշ աղբյուրների պնդմամբ` «փաստը» կայացել է: Ավելին՝ պնդում են նաև, որ Սեդրակ Առուստամյանը Ռոբերտ Սեդրակիչի բարեկամն է, նրանք մինչև Ռոբերտ Սեդրակիչի հայրը, ունեցել են Սեդրակ անունով ընդհանուր մեծ պապ: Պարոն Առուստամյանին նախ հարցրինք` ի՞նչ զենք է նա փոխանցել այդ «մեկին»: «Սու-35»,- ասաց նա: Այ, դա պո ԲՀԿ-սկի է, թե չէ` աղբի մեքենա, ձյուն մաքրող մեքենա, տուկի թել… «Չի եղել նման բան օդանավակայանում, շարքային մուտիլովկա են անում իմ հանդեպ»: Ինչո՞ւ: «Գրողին հարցրեք. Ծառուկյանին բան են ուզում հասկացնել»: Ի՞նչ: «Չգիտեմ»,- ասել է Սեդրակը: Առավել մանրամասն կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր