211652_close_icon
views-count1666 դիտում article-date 12:15 06-08-2026

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին News.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Ավելի վաղ News.am–ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր