3598 դիտում
15:13 21-09-2019
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. armtimes.com
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու Սև բերդում տեղի է ունենում վարչապետի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։
Ինչպես հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/169934?fbclid=IwAR1JoQZnQjcFmUftOOOBS5T3jb9n4VvSlMkrpVQaVfY2i_2R17k6qOoe32w]armtimes.com[/url]-ը, մրցանակաբաշխության ընթացքում պարգեւատրվեցին Արման Միքայելյանը, Լյուդվիգ Միքայելյանը, Արտակ Բոժիկյանը, Վարդան Ավետիսյանը, Աստղիկ Գալստյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արտակ Ղարանլղցյանը, Արփինե Բարսեղյանը, Լենա Երանոսյանը, Ազատ Թովմասյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարդաց Ստեփան Ավագյանի անունը, շնորհավորեց նրան, մաղթեց հաջողություններ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարդաց Սամվել Գասպարյանի անունը՝ նրան եւս մաղթելով նոր ձեռքբերումներ, վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդաց «Մեր ժամանակների հերոսի» գլխավոր մրցանակակրի՝ Ռիտա Մարտիրոսյանի անունը, ով իր կյանքում մեծ հեղափոխություն էր արել, քաղաքից տեղափոխվել Էր գյուղ: Լինելով ընտանիքի մայր, Ռիտա Մարտիրոսյանը նաեւ ստեղծել է ձեռնարկություն, աշխատանք ու աշխատատեղ։
Մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարը ներկայացրել է 45 մարդու, այսօր պարգեւատրվեցին նրանցից 13-ը։ Բեմ հրավիրվեցին մյուս չպարգեւատրված հերոսները, պարգեւներ ստացան նրանք եւս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
22:10 23-11-2018
Հրապարակվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակրի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2338 դիտում
14:33 21-09-2019
Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների արժանացածներին կհրավիրի Արցախ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»