211652_close_icon
views-count15651 դիտում article-date 14:06 20-09-2019

Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է։ 1908թ սեպտեմբերի 20-ին ծնվեց Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսը: Շնորհավոր 111-րդ տարեդարձդ, Վեհափառ Տեր։ Երանի խորհուրդներդ միշտ հիշվեն և պահպանվեն մեր ազգային արժեքները։ [b]Վազգեն Առաջին կաթողիկոսի կենսագրական տվյալները [/b] Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվլ է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին (հոկտեմբերի 3), Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս։ Նա նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա շարունակել Բուխարեստում: 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ կաթողիկոսը մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ: 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները: 1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը: 1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: 1992 թ-ի մայիսի 28-ին Վազգեն Ա կաթողիկոսը հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը: 2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն: Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ», ԽՍՀՄ «Պատվո նշան» և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով: Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը: Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց` Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում և Մայր աթոռ Սբ. Էջմիածնում: 2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։

Նմանատիպ նյութեր